Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 30-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) պատվիրակությանը։ AFD-ի առաքելության նպատակն է գնահատել Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական վիճակը:
Հանդիպման ընթացքում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու գերակա ոլորտները, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորությունները, պետական աջակցության գործիքներն ու երկրում իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։
Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը։
Էդգար Զաքարյանը ներկայացրել է նաև տարածաշրջանի կապակցվածության խթանմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Կարծիքներ