Չալոյանից ոսկե մեդալ էինք ակնկալում. Ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն աշխարհի առաջնությունում նվաճած երկու մեդալ գոհացուցիչ է համարում:
«Աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները չեն կարող գոհացուցիչ չլինել: Մենք ունենք երկու մեդալ ու նման արդյունք ունեցել ենք միայն 1993 թվականին: Մենք ավելին էինք սպասում մեր բռնցքամարտիկներից: Չալոյանից ոսկե մեդալ էինք ակնկալում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Վերջինս առանձնացրեց, որ աշխարհի առաջնության 92+ կգ քաշային կարգի Դավիթ Չալոյանի՝ ռուս մարզիկի հետ եզրափակիչ մենամարտում մրցավարների գրանցած արդյունքն անընդունելի է ֆեդերացիայի համար… Թիմն առավել մեծ ջանքերով սկսելու է նախապատրաստվել Երևանում 2022 թվականի մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ: 63,5 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և 92+ կգ քաշում ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Դավիթ Չալոյանը:
Կարծիքներ