ԵՊԲՀ-ին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Հայրենիքի պաշտպանի» կենտրոնին

ԵՊԲՀ-ին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Հայրենիքի պաշտպանի» կենտրոնին

Կառավարության որոշմամբ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամին ամրացված գույքը 15 տարվա անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնին:

Մասնաշենքի աջակողմյան հատվածում իրականացվում է վերականգնողական բուժում, իսկ ձախակողմյան հատվածում նախորդ շաբաթ արդեն բացվել է պրոթեզավորման լաբորատորիան:

 

Կենտրոնը հագեցվելու է ժամանակակից սարքավորումներով, որը հնարավորություն կտա պատերազմում վիրավորված հայրենիքի պաշտպաններին ապահովել որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզներով:

Լուսանկարիչ՝ Հայկ Բաղդասարյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում