Փայլանի պատասխանն իրեն սպառնացող թուրք պատգամավորին
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է իրեն սպառնացող թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը, գրում է Ermenihaber-ը:
«Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է, որ նորից կբնաջնջենք: Դուք կրակեցիք ու մենք մահացանք: Սակայն նրանք, ովքեր ողջ մնացին չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և ինձնից հետո էլ չեն դադարեցնելու,- ասել է Փայլանը՝ շարունակելով, - Այս երկրի բարեխիղճ մեծամասնությունը ասպարեզ չի թողել քեզ նման ֆաշիստներին և չի էլ թողնելու...»:
Փայլանին իրենց աջակցությունն են հայտնել կուսակցական մի շարք գործիչներ՝ քննադատելով Օզդաղին:
Հիշեցնենք, որ Օզդաղը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով, վերջինիս սպառնացել է Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ:
«Եթե գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քեզ նման թիկունքից հարվածողներին: Երբ ժամանակը գա քեզ հետ էլ նույնը կպատահի»,- գրել է ազգայնամոլ գործիչը:
Կարծիքներ