«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին. Տիգրան Բալայան
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալել է Լյովա Խաչատրյանին, որը մասնակցել է երգի մրցույթի Նիդերլանդների ազգային ընտրությանն ու հասել եզրափակիչ փուլ: Դեսպանն իր աջակցությունն է հայտնել ու հաջողություն մաղթել պատանուն և նրա խմբի անդամներին: Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Լյովա Խաչատրյանը SHINE բենդի հետ կներկայացնի A million little things երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին NPO Zapp հեռուստաալիքով: ՀՀ դեսպանությունը Նիդերլանդներում գտնվող հայրենակիցներին հրավիրում է աջակցելու Լյովա Խաչատրյանին:
Կարծիքներ