Մեր Արփին ծնվեց. Արտակ Բեգլարյան
Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:
Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:
Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:
Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է:
Կարծիքներ