5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի Մանիսա նահանգում

5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայի Մանիսա նահանգում

Թուրքիայի Մանիսա նահանգի Սարուխանլը շրջանում հունիսի 26-ի առավոտյան 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) պաշտոնական կայքում, գրում է Էրմենիհաբերը։

Էգեյան ծովի շրջանում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում և մի շարք այլ նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9․29 կմ խորության վրա։

Մանիսայի նահանգապետ Յաշար Քարադենիզի խոսքով՝ առայժմ նյութական վնասների կամ մարդկային կորուստների վերաբերյալ որևէ տեղեկություն  չկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում