Անհայտ անձը բանկից գողացել է 2,6 միլիոն ռուբլի
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անհայտ անձը բանկից գողացել է 2,6 միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳ նախարարության Սանկտ Պետերբուրգ քաղաքի եւ Լենինգրադի մարզի գլխավոր վարության մամուլի ծառայությունը։ Բանկը, որտեղից գողացվել է գումարը, գտնվում է Ինդուստրիալնի պողոտայում։
Տղամարդը մտել է բանկ, նռնականման իրով սպառնացել է գանձապահին եւ տարել 2,588 միլիոն ռուբլի։ Հանցագործը կարողացել է թաքնվել իրավապահների տեսադաշտից։ Ներկայումս իրականացվում են հատուկ գործողություններ՝ հանցագործին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ՝ «Առանձնակի խոշոր չափերով գողության» հատկանիշներով։
Կարծիքներ