Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ֆեսբուքյան իր էջում անդրադառնալով է խաչատրյանական երեկոներին, գրել.
«Ամփոփեցինք անցած խաչատրյանական օրերը։ Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները և հնարավորություն տվեցին բոլորին վայելել մեծանուն կոմպոզիտորի արվեստը, որ սքանչելի կերպով ներկայացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ։
Մեծ ոգևորություն էր տեսնել մարդկանց նման մեծ բազմություն՝ միջոցառման ընթացքում։
Երևանի Քաղաքապետարանի կողմից նմանօրինակ միջոցառումներ կկազմակերպվեն շարունակաբար՝ նպաստելով մեր մշակույթի և արվեստի հասարակական ճանաչմանն ու զարգացմանը»։
Կարծիքներ