Ավստրիայում կմեղմացվեն հակահամաճարակային միջոցառումները. RT
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված սահմանափակող միջոցների մեղմացման մասին, հաղորդում է RT-ն:
Նա նշել է, որ փետրվարի 8-ին «առևտրի կետերը, թանգարանները, կենդանաբանական այգիները կկարողանան բացվել»:
«Առևտրի, ինչպես և մյուս ոլորտների կետերի բացումը հնարավոր է ապահովել անվտանգության միջոցներով. FFP2-ի նման դիմակ կրելը պարտադիր կլինի, իսկ քառակուսի մետրի չափը կավելանա 10-ից մինչև 20-ը», - ասել է Ավստրիայի կանցլերը:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել էր, որ աշխարհում երրորդ շաբաթն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի նվազում:
Կարծիքներ