Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազամատակարարումը
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ