ԱԱՏՄ-ն Գյումրիի թանգարաններում խախտումներ չի արձանագրել

ԱԱՏՄ-ն Գյումրիի թանգարաններում խախտումներ չի արձանագրել

Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, բարվոք պատկեր է արձանագրվել քաղաքի թանգարաններում, մասնավորապես՝ Հովհաննես Շիրազի հյուրատուն-թանգարանում և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։ Մի շարք խախտումներ են արձանագրվել «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցում և մանրամեծածախ առևտրի մի շարք կետերում, որոնց վերաբերյալ կազվել են արձանագրություններ՝ պարետատուն ներկայացնելու համար։

Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում