Չինաստանի ղեկավարն իր մարմնում գեթ մեկ դեմոկրատական ոսկոր չունի. Բայդեն
Ավտոկրատիաներն ու դեմոկրատիաները ներկայումս պայքարում են միմյանց դեմ: Հինգշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սիեթլում (Վաշինգտոն) ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է seattletimes.com-ը։
«Կարծում եմ՝ 2020 թվականից ի վեր կռիվ է ընթանում ժողովրդավարության և բռնապետության միջև», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ այս համատեքստում անդրադառնալով Չինաստանին:
Նրա խոսքով՝ Չինաստանի ղեկավար «Սի Ծինփինն իր մարմնում գեթ մեկ դեմոկրատական ոսկոր չունի»։
Կարծիքներ