Հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» և Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ. ՄԻՊ
Տավուշի մարզի Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» եւ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, Իջեւանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սա դատապարտելի է եւ մտահոգիչ, քանի որ «Տավուշ-տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ եւ համավարակի պայմաններում հարցը մարդասիրական տեսանկյունից է դիտարկվում եւ միջազգային մարդասիրական նորմերի խախտում է: Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով հետախուզել են, եւ ենթադրում ենք, որ նախապես իմացել են, որ այդտեղ կա ոչ ռազմական օբյեկտ, այլ առողջապահական նպատակներով հենց դիմակ արտադրող: Էլ չեմ խոսում, որ հրետակոծությունն իրականացվել է ցերեկային ժամին, որտեղ գտնվել են աշխատողներ, եւ ակնհայտ է, որ խոսքը հենց թիրախային վնաս հասցնելու մասին է»,-ասաց Թաթոյանը:
Կարծիքներ