Ուկրաինայի Գերագույն ռադայի մահացած պատգամավորի արյան մեջ դիմեդրոլ է հայտնաբերվել
Հետաքննությունը պարզել է, որ Գերագույն ռադայի մահացած պատգամավոր Անտոն Պոլյակովի մարմնում, բացի ալկոհոլից և մեթադոնից, եղել է նաև դիֆենհիդրամին (դիմեդրոլ) թմրանյութ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Եվգեն Ենինը։
«Բացարձակ վստահությամբ կարող ենք ասել, որ դա [մեթադոնի և դիֆենհիդրամինի] խառնուրդ է», - հայտնել է նա հանրությանը։ Միևնույն ժամանակ, իրավապահները դեռևս չեն կարող մեկնաբանել, թե ինչպես է նյութը հայտնվել պատգամավորի օրգանիզմում, քանի որ հետաքննությունը շարունակվում է։
Ըստ Ենինի՝ Պոլյակովի սպանության վերաբերյալ որևէ ապացույց դեռևս չի հայտնաբերվել։ «Միաժամանակ մենք դեռ չենք բացառում վարկածներից ոչ մեկը»,- ասել է փոխնախարարը։
Կարծիքներ