Ճապոնացի օդաչուները Տոկիոյի երկնքում հինգ օղակներ են գծել Խաղերի բացման օրը
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Blue Impulse օդանավավարական խումբն անցաթիռ Է կատարել Տոկիոյի քաղաքապետարանի վրայով Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերն սկսվելու նախաշեմին, որոնց բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կործանիչները թռել են Սինձյուկուի շրջանի վրայով, որտեղ գտնվում Է մայրաքաղաքի քաղաքապետարանը եւ որտեղ տեղի Է ունեցել արարողություն օլիմպիական կրակի փոխանցավազքն ավարտվելու առթիվ: Սակայն տեսարանը տեղացի բնակիչների համար մռայլեցրել Է խիստ ամպամածությունը, ինչի պատճառով օդանավավարման բոլոր ֆիգուրները չԷ, որ երեւացել են: Blue Impulse-ի օդաչուները կատարել են երեք անցաթիռ. նրանք երկու անգամ գծել են գույնզգույն գծեր, մեկ անգամ երկնքում պատկերել օլիմիպիական օղակները, որոնք, սակայն, ամպամածության պատճառով, նույնպես լրիվ չեն երեւացել Տոկիոյի շար շրջաններից:
Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում: Բացման արարողությունը նույնպես տեղի կունենա սովորական հանդիսականների բացակայությամբ, այնտեղ թույլ կտան 950 պաշտոնատար անձանց:
Կարծիքներ