Երբ Հայաստան կայցելի Մակրոնը

Երբ Հայաստան կայցելի Մակրոնը

Սպասվում է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ «Ազատության» հարցին՝ հայտնի՞ է՝ պարոն նախագահը երբ է այցելելու Երևան, ի՞նչ օրակարգով, և արդյո՞ք միայն Հայաստան է այցելելու, թե՞ մեկնելու է նաև Թբիլիսի և Բաքու, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը պատասխանել է․

«2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։

Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահը այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն ըստ այդ նպատակի»։

Հարին՝ երբ այցը կայանա, այն լինելու է տարածաշրջանայի՞ն, Լաքոտը պատասխանել է․

«Տրամաբանական կլինի, որ նախագահ Մակրոնը խոսի տարածաշրջանի բոլոր ղեկավարների հետ։ Մենք հնարավորություն ունենք խոսել բոլոր կողմերի հետ և ապահովել միջնորդի դերը, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացին»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում