Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 225.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 225.4 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 2500 քմ, Վահագնաձոր գյուղում՝ 150 հա, Ձյունաշող-Տաշիր ավտոճանապարհին՝ 50 հա,

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 300 քմ, Կապան քաղաքում՝ 1600 քմ,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 25 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 225.4 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում