Շվեդիայում առաջին անգամ տրանսգենդերը նշանակվել է նախարարի պաշտոնում

Շվեդիայում առաջին անգամ տրանսգենդերը նշանակվել է նախարարի պաշտոնում

Շվեդիայում կրթության նոր նախարար է նշանակվել Լինա Ակսելսոն Քիլբլոմ անունով տրանսգենդեր կինը, որը դարձել է երկրի առաջին տրանսգենդեր պաշտոնյան, հայտնում է Expressen-ը։

Նախկինում 51-ամյա Քիլբլոմը եղել է դպրոցի հանձնաժողովի անդամ և մեծ փորձ ունի կրթական ոլորտում։ 2015 թվականին նա խոստովանել էր, որ դարձել է տրանսգենդեր։

Քիլբլոմը նաև «Իսկ հիմա քեզ դուր գալի՞ս եմ», «Պատմություն ինքնության մասին» ինքնակենսագրական գրքերի հեղինակն է։ Դրանք բացահայտում են մերժված և ծաղրի ենթարկված լինելու վախի թեման։

Հիշեցնենք, օրերս Շվեդիայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում աջակցել է ֆինանսների նախարար, Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական ​​բանվորական կուսակցության (SDLPS) առաջնորդ Մագդալենա Անդերսոնի թեկնածությանը։ Նա դարձել  առաջին կինը, ով զբաղեցրել է երկրի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում