Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի ՀՕՊ կայանքներին Դամասկոսի մերձակայքում
Իսրայելի ռազմաօդային ուժերն ապրիլի լույս 15-ի գիշերը գրոհել են Դամասկոսի շրջակայքի վրա, որտեղ օրերս տեղակայվել Էին իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կայանքներ եւ ռադարներ: Ինչպես հաղորդել Է Դուբայից հեռարձակող Al Hadath հեռուստաալիքը, հարվածներ են հասցվել նաեւ զինվորական շարասյանը, որն իրանական անօդաչուների խմբաքանակ Էր տանում շիաների «Հըզբոլլահ» ջոկատների ռազմակայան, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով զինվորական աղբյուր, հայտնել Է Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները Երեւանի ժամանակով 00:02-ին կրակ են բացել Դամասկոսի երկնքում օդային թիրախների վրա: Գործակալության տվյալներով՝ սիրիացի զենիթայինները խոցել են հակառակորդի մի քանի հրթիռներ:
«Իսրայելի կողմից ագրեսիվ գործողության հետեւանքով հասցվել Է նյութական վնաս, սիրիացի զինծառայողների եւ խաղաղ քաղաքացիների թվում կորուստներ չկան»,- նշել Է աղբյուրը:
Ապրիլի 9-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը դիմագրավել են Իսրայելի հրթիռային գրոհը Համա նահանգային կենտրոնի (Դամասկոսից 220 կիլոմետր) երկրնքում: Հարվածները հասցվել են Լիբանանի օդային տարածությունից: Իսրայելի ռազմաօդային ուժերի թիրախներ են դարել շիաների իրանամետ կազմավորումների ռազմամթերքի պահեստները, անօդաչու թռչող ապարատների հավաքման ձեռնարկությունները եւ հրթիռային զենքի մշակման կենտրոնը: Naharnet պորտալի տվյալներով՝ Համայի նահանգի վրա հարձակումը դարձել տարեսկզից Սիրիայի դեմ Իսրայելի՝ թվով ութերորդ ագրեստիվ գործողությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ