Վարշավայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ
Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել են Լեհաստանի ԱԳՆ՝ այդ երկրի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության պատճառով։
Այս մասին Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։
Նրա խոսքով, դեսպանը կանչվել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունների, ինչպես նաև Լեհաստանի և նրա դաշնակիցների դեմ Ռուսաստանի Դաշնության այլ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ։
«Հանդիպումը շատ կարճ է անցել»,- հավելել է Յաբլոնսկին։
Անդրադառնալով միջադեպին՝ Վարշավայում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ հադիպման ժամանակ ռուսական կողմը հակադարձել է Լեհաստանի արտգործնախարարությանը:
Ավելի վաղ Պուտինը Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել էր, որ «Խորհրդային Միության շնորհիվ, Ստալինի դիրքորոշման շնորհիվ, Լեհաստանը զգալի հողեր ստացավ արևմուտքում՝ Գերմանիայի հողերը: Այժմ Լեհաստանը կցանկանար ստանալ ոչ միայն ուկրաինական, այլև բելառուսական հողեր»:
Կարծիքներ