ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
Եվրամիությունը և Մոլդովան ստորագրել են անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
«Մոլդովան այսօր դարձել է առաջին երկիրը, որը ԵՄ-ի հետ ստորագրել է անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր», -ասել է նա ԵՄ-Մոլդովա խորհրդի նիստից հետո և հույս հայտնել, որ Մոլդովային կհետևեն շատ այլ երկրներ:
Բորելը հավելել է, որ Բրյուսելը, կնքելով նման համաձայնագրեր, կձգտի ստեղծել բարեկամների ցանց, որոնք համագործակցում են անվտանգության և պաշտպանության հարցերում:
Ստորագրված համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն, ի թիվս այլ հարցերի, կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում:
Կարծիքներ