Երևան-Ստամբուլ-Երևան չվերթների ժամանակացույցը հայտնի է
![Երևան-Ստամբուլ-Երևան չվերթների ժամանակացույցը հայտնի է](https://freenews.am/uploads/images/image_750x_61dfe07646932.jpg)
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային
օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի
համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34
եվրոյից։ Հայտնում է ավիաընկերությունը։
Փետրվար - Մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝
երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.
● Երևան (EVN) 18:00 - Ստամբուլ (IST) 19:50
● Ստամբուլ (IST) 20:40 - Երևան (EVN) 23:50
Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և
ուրբաթ օրերին։
Կարծիքներ