«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց։ Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատեցին դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:
Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:
Կարծիքներ