Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա՝ իր հետ տանելով մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հիշեցնենք՝ ԱԳ նախարարը օրեր առաջ այցելելէր նաև Թուրքիայի՝ ավերիչ երկրաշարժից առավել շատ տուժած շրջաններ և անձամբ դիմավորել ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:
Կարծիքներ