ԱՆ-ն առաջին պետական գերատեսչությունն է, որն անցել է «Գենդերային հավասարության կնիք»-ի ուսումնասիրությունների միջով

ԱՆ-ն առաջին պետական գերատեսչությունն է, որն անցել է «Գենդերային հավասարության կնիք»-ի ուսումնասիրությունների միջով

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի բացման միջոցառմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է նախարարության տեսլականը գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման վերաբերյալ: Աբրահամյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունն առաջին պետական գերատեսչությունն է, որն անցել է «Գենդերային հավասարության կնիքի» ուսումնասիրությունների միջով, ինչպես նաև հայտնել՝ որ, ՄԱԶԾ կողմից իրականացվող «Գենդերային հավասարությունը Հայաստանի պետական կառավարման համակարգում» ծրագրի շրջանակներում հրապարակվել է «ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում գենդերային հավասարության ապահովման» գնահատման վերաբերյալ հետազությունը:

Անահիտ Աբրահամյանը շեշտել է նաև, որ գենդերային իրավահավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ միջոցառումներ նախատեսված են նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում