Չինաստանը 105 հավելված է արգելել, այդ թվում` TripAdvisor-ը
Չինաստանի կիբերտարածության ազգային վարչությունը կարգադրել է 105 հավելված հեռացնել հավելվածների խանութներից, այդ թվում` TripAdvisor-ը:
Որոշումը կապված է հասարակության կողմից բողոքների հետ` անպարկեշտ, պոռնոգրաֆիկ եւ բռնի տեղեկատվության կամ խարդախության, խաղամոլության եւ մարմնավաճառության կապակցությամբ, ասել է կարգավորիչը, փոխանցում է AP-ն:
Չինաստանում հավելվածը հեռացնելուց հետո NasAdaq-ում գրանցված TripAdvisor-ի բաժնետոմսերի գինը նվազել է 1.68 տոկոսով եւ 29.59 դոլար են կազմել:
TripAdvisor-ին Չինաստանում պատկանում է TripAdvisor-ի բաժնետոմսերի 40 տոկոսը, իսկ մնացած 60 տոկոսը պատկանում է Trip.com-ին:
Կարծիքներ