Պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիի մրցաշարում
Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Գրում է Armsport.am-ը։
Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Մրցաշարի շրջանակում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որտեղ Համլետ Սահակյանը մինչև 12 տարեկանների պայքարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Կարծիքներ