Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի՝ չորեքշաբթի եվրոպացի ղեկավարների հետ Կիև այցելելու խնդրանքը, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Շտայնմայերն այժմ գտնվում է Լեհաստանում, որտեղ լեհ գործընկերոջ հետ քննարկում է Ուկրաինայում պատերազմը:
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Շտայնմայերը ծրագրել էր Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի նախագահների հետ Կիև այցելել, սակայն Զելենսկին մերժել է՝ պատճառաբանելով, որ Գերմանիայի նախագահը նախկինում սերտ կապեր է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև այն, որ նախկինում Շտայնմայերը ավելի սերտ ռուս-գերմանական տնտեսական կապերի ջատագով է եղել:
Գերմանիայի նախագահը, իր հերթին հաստատել է, որ Կիևում իր այցը ցանկալի չեն համարել:
Կարծիքներ