Թրամփը Բայդենի «գործով» հատուկ ներկայացուցիչ կնշանակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընտրված նախագահ Բայդենի որդու՝ Հանթերի դեմ հարուցված գործ հարուցելու համար նշանակել հատուկ ներկայացուցիչ: Սրա մասին, մատնանշելով սեփական աղբյուրները, հայտնել է The Wall Street Journal-ը: Թրամփի աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը ճշգրտել է, որ գործը հարուցվելու է ԱՄՆ նախագահի ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների բացահայտման շրջանակում:
Պարբերականի աղբյուրի համաձայն՝ Դոնալդ Թրամփը նաև չափազանց դժգոհ է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի աշխատանքից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ջո Բայդենի ֆինանսական գործունեության հետաքննությանն ու դրա շրջանակում նախագահի թեկնածուին ներկայացված հայցերին:
Կարծիքներ