Ձերբակալվել է վարկային խարդախության մեղադրանքով հետախուզվող քաղաքացի

Ձերբակալվել է վարկային խարդախության մեղադրանքով հետախուզվող քաղաքացի

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 8-ին ժամը 22-ին Տիվատ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է ներկայացվել ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա մի տղամարդ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից օգոստոսի 9-ից հետախուզվում է վարկային խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում