Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Օգոստոսի 12-17-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 12-17-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Երևան քաղաքում՝ oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`օգոստոսի 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Կարծիքներ