Կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա․ որտեղ է այն գործելու

Կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա․ որտեղ է այն գործելու

Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում:

«Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում