Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝ սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 29 ºC:
Կարծիքներ