Նոյեմբերի 8-ից 9-ը ԱԻՆ-ում 5 ահազանգ է ստացվել՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Նոյեմբերի 8-ից 9-ը ԱԻՆ-ում 5 ահազանգ է ստացվել՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 8-ից 9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, Սիսիան-Երևան և Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Խաչաղբյուր ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 4 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում