Պորտուգալիայում գործատուներին օրենքով արգելել են աշխատակիցներին անհանգստացնել ոչ աշխատանքային ժամերին
Պորտուգալիայում ընդունվել է օրենք, որն արգելում է գործատուներին ոչ աշխատանքային ժամերին զանգահարել կամ գրել աշխատակիցներին: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ օրենքը խախտելու դեպքում գործատուներին տուգանք է սպառնում։ Բացի այդ, ընկերությունները պետք է լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրեն այն աշխատակիցներին, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով, օրինակ՝ ինտերնետի կամ էլեկտրաէներգիայի վճարման համար:
Ընդգծվում է, որ նոր կանոնները չեն կիրառվի այն ընկերությունների նկատմամբ, որոնք ունեն 10-ից պակաս աշխատակից:
Բացի զանգերից և տեքստային հաղորդագրություններ ուղարկելուց, գործատուներին այժմ արգելվում է նաև վերահսկել իրենց աշխատակիցներին, որոնք աշխատում են տնից:
Կարծիքներ