Վարդենիսի համայնքապետարանը ձեռք է բերել 120 հատ 600 լիտր տարողությամբ փականներով մետաղական աղբամաններ

Վարդենիսի համայնքապետարանը ձեռք է բերել 120 հատ 600 լիտր տարողությամբ փականներով մետաղական աղբամաններ

Դեռևս 2021 թվականին Վարդենիսի համայնքապետարանի և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) համատեղ ջանքերով Վարդենիս համայնքում իրականացված 251.800.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մասշտաբային ծրագրի շրջանակներում Վարդենիսի համայնքապետարանը ձեռք է բերել ծրագրով նախատեսված թվով 120 հատ 600 լիտր տարողության, փականներով մետաղական աղբամաններ:

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ծրագիրը մեկնարկել էր մինչ համայնքների խոշորացումը, հետևաբար նախատեսվում էր աղբամանները տեղադրել Վարդենիս քաղաքում:

Այժմ՝ խոշորացումից հետո, աղբամանները կտեղադրվեն Վարդենիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում