Բելառուսը պահանջում է ԵԱՏՄ գազային ոլորտում ազնիվ մրցակցության պայմաններ ապահովել
Բելառուսը Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին կոչ է անում հետևել գազային ոլորտում ազնիվ մրցակցությանը, այդ թվում՝ գազի փոխադրման սակագների սահմանման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն:
«Մեր առաջարկը կայանում է նրանում, որ անդամ երկրների վերահսկող մարմինները հետևեն գլխավոր սկզբունքին, որն ապահովում է ազնիվ մրցակցությունը միության գազային ոլորտում՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման սակագնի սահմանումն այն մակարդակում, որը չի գերազանցում նմանօրինակ սակագները գազի ներքին շուկայի սուբյեկտների համար»,- շեշտել է բելառուս գործիչը:
Պետրիշենկոն մասնավորեցրել է, որ գազատրանսպորտային համակարգի սեփականատիրոջ կողմից փոխադրման սակագնի ձևավորումը հանգեցնում է նրան, որ գազափոխադրման գինը Բելառուսի սպառողների համար երեք անգամ տարբերվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի սպառողների համար նույն ծառայության գնից:
«Մենք պետք է հավասար մրցակցային միջավայր ունենանք բոլոր տնտեսվարող սուբյեկտեների համար, լինի դա Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Ղրղզստանում»,- ասել է Պետրիշենկոն:
Կարծիքներ