Սիրիայից վերադարձած երեխաները հետազոտություն կանցնեն հիվանդանոցում
Ավելի քան 40 ռուսաստանցի երեխաների, որոնք դուրս են բերվել Սիրիայից, տարել են հիվանդանոց. նրանցից ոմանց մոտ կարող են լինել բեկորային վերքեր: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովան:
Ապրիլի 19-ին մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանում վայրԷջք Է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռը, որի մեջ, Կուզնեցովայի ուղեկցությամբ, գտնվել են 2-ից մինչեւ 16 տարեկան 44 երեխաներ, որոնք դուրս են բերվել փախստականների ճամբարների՝ ժամանակավորապես Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտոնական իշխանությունների կողմից չվերահսկողվող տարածքներից, ինչպես նաեւ Դամասկոսի ապաստարաններից:
«Այժմ մենք պայմանավորվել ենք երեխաների հետ, նրանց հիվանդանոցում կզննեն դոկտորները, նրանք բեկորային վերքեր ունեն, եւ հասկանալի չԷ, թե արդյոք դուրս են եկել բեկորները»,-լրագրողներին ասել Է Կուզնեցովան: Ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել Է, որ մոտ ժամանակներս բոլոր անչափահասներից, որոնք, ենթադրաբար ռուսաստանցիներ են, ԴՆԹ-ի նմուշներ կվերցվեն: Իրաքի ու Սիրիայի տարածքում գտնվող ՌԴ անչափահաս քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու աշխատանքն սկսվել Է 2017 թվականի ամռանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ