Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ուզբեկստանի իրավապանների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 5-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Շարոֆջոն Ն.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա օգոստոսի 31-ից Տաշքենդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշվում է, որ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Կարծիքներ