Դատավորը Թրամփին մի քանի անգամ նկատողություն է արել

Դատավորը Թրամփին մի քանի անգամ նկատողություն է արել

Այսօր Նյու Յորքի դատարանում քննվում է Թրամփի դեմ քաղաքացիական հայցը՝ ամերիկացի նախկին առաջնորդի կողմից իր ունեցվածքի արժեքը գերագնահատելու կապակցությամբ։

Դատավոր Արթուր Էնգորոնը Նյու Յորքում կայացած լսումների ժամանակ արդեն մի քանի անգամ նկատողություն է արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկարատև պատասխանների և քաղաքական հայտարարությունների համար։

Մեղադրող կողմը Թրամփին հարցեր է տալիս «Tramp Organisation»-ի գործունեության և անցած տարիների ֆինանսական փաստաթղթերի վերաբերյալ։

Ինչ-որ պահի Թրամփը հայտարարել է, որ «դատավորը միշտ որոշում է կայացնում իր դեմ»․ «Սա քաղաքական բողոք չէ, սա դատարանի դահլիճ է»,- ասել է Էնգորոնը:

Դատավորը Թրամփին խնդրել է միավանկ պատասխան պահանջող հարցերին ասել «այո» կամ «ոչ», որից հետո Թրամփը կրկին հայտարարել է, որ դատարանի գնահատականը Մար-ա-Լագոյի իր ունեցվածքի վերաբերյալ թերագնահատված է, և որ այն արժե ոչ թե 18 միլիոն դոլար, այլ 50-100 անգամ ավելի։

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսն ավելի վաղ ասել էր, որ Թրամփը տասը տարվա ընթացքում ուռճացրել է իր ակտիվների արժեքը՝ 812 միլիոնից հասցնելով 2,2 միլիարդ դոլարով: Նա կարծում է, որ Թրամփը նման խարդախության է դիմել՝ Մայամիում գոլֆի հանգստավայր, Վաշինգտոնում հյուրանոց և Չիկագոյում հյուրանոց կառուցելու նպատակով վարկեր ստանալու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում