Բրիտանիան կարող է զորքեր տեղակայել Սլովակիայում

Բրիտանիան կարող է զորքեր տեղակայել Սլովակիայում

Մեծ Բրիտանիան դիտարկում է Սլովակիա զորքեր ուղարկելու հարցը՝ Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերն ամրապնդելու համար: Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին։

Մեծ Բրիտանիան Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղակայումը համարում է Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ սպառնալիքից պաշտպանելու հնարավոր տարբերակներից մեկը։ Սակայն այս որոշումը դեռ չի հաստատվել։

Ավելի վաղ The Daily Telegraph-ը, հղում անելով բրիտանական պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը դիտարկում են Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա 1000-ական զինվոր ուղարկելու հնարավորությունը: Բացի այդ, ինչպես նշում է The Times-ը, դիտարկվող տարբերակներից մեկը բրիտանական ֆրեգատ ուղարկելն է Սեւ ծով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում