Սպիտակ տունը հայտարարել է Անկախության օրվա ճոխ տոնակատարության ծրագրերի մասին
Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդել է հուլիսի 4-ին հարավային մարգագետնում Անկախության օրը «2020 հրավառություն Ամերիկային» կարգախոսի ներքո անցկացնելու ծրագրերի մասին:
Այս ծրագրերի հայտարարումը նշանավորում է Անկախության օրվա տոնակատությունը երաժշտությամբ, ի պատիվ զինծառայողների եւ վետերանների ռազմական եւ օդային ցուցադրություններով:
Դրանից բացի, ավանդական երեկոյան հրավառությունից առաջ ելույթ կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ պատասխան է պարունակվում նաեւ մտավախություններին՝ կապված կորոնավիրուսի համավարակի շրջանում սոցիալական հեռավորության պահպանման հետ:
Ըստ փաստաթղթի, ինչպես եւ ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահը, Անկախության օրը այս տարի նշվելու է, սակայն շրջապատողների անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով այլ կերպ կլինի, քան մեկ տարի առաջ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրենսդիրներն ավելի վաղ նամակ էին ուղարկել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին եւ ՆԳՆ ղեկավար Դեւիդ Բեռնհարդին՝ խնդրելով չեղարկել Անկախության օրվան նվիրված տոնակատարությունը, որպեսզի կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսեն հարկատուների փողերը:
Կարծիքներ