Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ 8 քաղաքացի է տարհանվել

Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ 8 քաղաքացի է տարհանվել

Փետրվարի 21-ին, ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի մուտքում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 13:58-ին։ Այրվել են 2-5-րդ հարկերի մալուխները և 3-րդ հարկի գազի հաշվիչները (2 հատ)։ Փրկարարները տարհանել են 8 քաղաքացու։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում