Արցախի նախագահն Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի Հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։
Պատարագին մասնակցում էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։
FacebookTwitterԱվելին...
Լրահոս
Արցախի նախագահն Ամարասի վանքում մասնակցել է Սուրբ Պատարագին18:4521 Փտր, 2021
Ջոկովիչը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում18:0921 Փտր, 2021
Լարսում կա մոտ 615 կուտակված բեռնատար. ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար17:2421 Փտր, 2021
Ամերիկայի հայկական կառույցները հանդես են եկել Կարո Փայլանին պաշտպանելու կոչով16:2021 Փտր, 2021
Ավտոճանապարհները մաքրվում են և մշակվում աղով ու ավազով. ՏԿԵՆ15:3521 Փտր, 2021
Եզդիների ազգային միությունը նոր նախագահ է ընտրելու15:2121 Փտր, 2021
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով14:2121 Փտր, 2021
Made in Armenia մակնիշով՝ դեպի միջազգային շուկա13:3321 Փտր, 2021
Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 258 նոր դեպք13:1621 Փտր, 2021
Հայոց լեզուն մեր ինքնության ողնաշարն է, մեր ազգային ինքնասիրությունը և արժանապատվությունը. Լուսինե Ղարախանյան
Կարծիքներ