Առաջին ալիքը կրկին եթեր կհեռարձակի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը

Առաջին ալիքը կրկին եթեր կհեռարձակի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը

Առաջին ալիքի եթեր է վերադառնում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը: Այս մասին տեղեկանում ենք հեռուստաընկերության «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած գրառումից:

«Համապետական սփռում ունեցող Առաջին ալիքի հեռուստադիտողը շատ շուտով հնարավորություն կստանա դիտել ազգային ընտրանու խաղերն ու երկրպագել մեր հավաքականին»,- նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում