Չինաստանում ուղտերի համար լուսացույց են տեղադրել
Չինաստանի Դունհուան քաղաքից ոչ շատ հեռու ուղտերի համար լուսացույց են տեղադրել: Հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ երբ լուսացույցի կանաչ լույսն է միանում, ճանապարհն անցնում են ուղտերը, իսկ երբ կարմիրը, հերթը զբոսաշրջիկներինն է:
Դունհուանը քաղաք է և օազիս, տեղակայված է անապատի ծայրին: Մետաքսե ճանապարհին քաղաքը ծառայել է որպես դարպաս, հանդիսանում է Չինաստանում բուդդայականության օրրան:
Քաղաքի այցելուները հաճախ են շրջում ուղտերով: Այնպես որ կենդանիների պահանջարկը մեծ է, և քաղաքում նրանց հարմարության և ապահովության համար մտածել են:
Կարծիքներ