ԿԱՀ-ում զինված հարձակման արդյունքում ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել

ԿԱՀ-ում զինված հարձակման արդյունքում ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է զոհվել

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահների վրա անհայտ զինված անձանց հարձակումների արդյունքում երեք մարդ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են, ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սթիվեն Դյուժարիկի հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է անհայտ զինված անձանց հարձակումները ԿԱՀ ազգային պաշտպանության ուժերի եւ ԿԱՀ-ում ՄԱԿ-ի կայունացման բազմապրոֆիլային համալիր առաքելության խաղապահների վրա Դեկոայում` Կեմո նահանգ, եւ Բակումե` Մբոմու նահանգ»,- ասել է Դյուժարիկը:

Ներկայացուցիչը նշել է, որ գլխավոր քարտուղարը ԿԱՀ-ի իշխանություններին կոչ է արել հետաքննել հարձակումները եւ պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլատրել է ՄԱԿ-ի բազմապրոֆիլային խաղաղապահ օպերացիայի իրականացումը 2014 թվականի ապրիլի 10-ին: Դրա առաքելությունը քաղաքացիական անձանց պաշտպանությունն է: Առաջին փուլում առաքելությունն աջակցություն էր ներառում անցումային գործընթացի իրականացմանը, նպաստում հումանիտար օգնության տրամադրմանը, մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն, աջակցությունն արդարությանը եւ օրենքի գերակայությունը ապահովում, ինչպես նաեւ զինաթափման, դեմոբիլիզիացիայի, վերաինտեգրման եւ հայրենադարձության գործընթացներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում