Մայքլ Ջեքսոնին պատկանող «Neverland» ռանչոն վաճառվել է 22 միլիոն դոլարով

Մայքլ Ջեքսոնին պատկանող «Neverland» ռանչոն վաճառվել է 22 միլիոն դոլարով

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող Neverland ռանչոն վաճառվել է 22 միլիոն դոլարով: Այս մասին գրում է The Wall Street Journal- ը:

Հաղորդագրության համաձայն՝ ռանչոյի գնորդն է դարձել միլիարդատեր Ռոն Բերքլը, որն անձամբ ծանոթ է եղել Ջեքսոնի հետ:

Ռանչոն անշարժ գույքի շուկայում հայտնվել է 2015 թվականին և արժեցել է 100 միլիոն դոլար:

Երկու տարի անց Ջեքսոնի տունը փոխել է անվանումը և վաճառողների գրանցամատյանում գրանցվել որպես Sycamore Valley ռանչո: Դրա գինը անընդհատ նվազել է և 2019 թվականին այն 31 միլիոն դոլար է կազմել:

Երգիչը գույքը գնել էր 1987 թվականին 19.5 միլիոն դոլարով և այն վերանվանել էր Neverland՝ Փիթեր Փենի մասին պատմող ստեղծագործության հեքիաթային կղզու անունով:

Ջեքսոնն այստեղ ապրել է գրեթե 20 տարի, բայց 2008-ին պարտքերի պատճառով ստիպված էր վաճառել ռանչոն 22,5 միլիոն դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում