Ինչպե˚ս վերջնականապես լուծել մայրաքաղաքում թափառող շների խնդիրը

Ինչպե˚ս վերջնականապես լուծել մայրաքաղաքում թափառող շների խնդիրը

Երևանը լուծումները փորձում է գտնել կենդանասերների հետ: Առաջին հանդիպումն այս տարվա հունվարին էր: Կես տարի անց ամփոփվում են արդյունքները.

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն անվանափոխվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»: Նախագծման փուլում է մոտ 300 շան նոր կացարանը: Ներկայացվում են ամենամսյա հաշվետվություններ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը:

Մեկնարկել է նոր կրթական ծրագիր. Ինչպ˚ես ճիշտ մոտենալ շներին և ի˚նչ չանել: Շները հաճախ կծում են քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով:

Օրենսդրական փոփոխություններից մինչև հանրային վերահսկողության նոր մեխանիզմներ, քնեցման կարգ ու կենդանիների չիպավորում. կենդանասերները բարձրացրել են մի շարք այլ խնդիրներ: Հանդիպումները կլինեն շարունակական:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում